Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 87
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020, yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2019 թվականի N 87

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 174․5 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ.-ի թիվ 1730-Ն որոշումը, հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/, ինչպես նաև Արա Մուշեղի Ասատրյանի կողմից կողմից 19․04․2019թ․-ին ներկայացված թիվ 91  դիմումը․

1.  Ճանաչել Բախշիգյուլ Գևորգի Իսրայելյանի, Արա Մուշեղի Ասատրյանի և Դավիթ Մուշեղի Ասատրյանի սեփականության իրավունքը համայնք Եղեգնաձոր ք․, Իսրայել Օրու փողոց, 3-րդ նրբանցք, տուն 2, հասցեում գտնվող  անհատական բնակելի տան, օժանդակ կառույցների, տնամերձ հողամասի և  դրան կից ավել օգտագործվող 174,5 քմ սահմանազատված հողամասի նկատմամբ:

2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001թ․-ը և բավարարում են <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի  1-ին և  2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձանց առձեռն հանձնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner